«CARAT HOTEL YEREVAN» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
1․ Ընդհանուր դրույթներ
1.1․ Սույն կարգը սահմանում է «Կարատ» հյուրանոցի սենյակների ամրագրման, կեցության, նախաճաշի, լողավազանի, Wi-Fi-ի և այլ լրացուցիչ ծառայությունների վճարման կարգը։
1.2․ Հյուրանոցը ապահովում է վճարման ճկուն և հարմար տարբերակներ իր հյուրերի համար։
2․ Ամրագրում և կանխավճար
2.1․ Սենյակի ամրագրումը կարող է պահանջել կանխավճար, որը սահմանվում է ամրագրման պայմաններով։
2.2․ Կանխավճարը կարող է կատարվել օնլայն վճարմամբ, բանկային փոխանցմամբ կամ հյուրի բանկային քարտից գումարի արգելադրմամբ։
2.3․ Եթե սահմանված ժամկետում կանխավճարը չի կատարվում, հյուրանոցը իրավունք ունի չեղարկել ամրագրումը՝ նախազգուշացնելով հյուրին 48 ժամ առաջ։
3․ Դեպոզիտ (Չկատարված պարտավորությունների ապահովագրման դեպոզիտ)
3.1․ Մուտքի (check-in) պահին հյուրից գանձվում է չկատարված պարտավորությունների ապահովագրման դեպոզիտ՝ 20,000 ՀՀ դրամ, որը կարող է վճարվել կանխիկ կամ արգելադրվել հյուրի բանկային քարտի վրա։
3.2․ Դեպոզիտը վերադարձվում է ելքի (check-out) պահին, եթե հաճախորդի կողմից պատճառված վնասներ կամ այլ չկատարված պարտավորություններ առկա չեն։
4․ Վերջնական վճարում
4.1․ Հյուրն պարտավոր է վճարել կեցության ամբողջ գումարը մուտքի կամ ելքի ժամանակ՝ ըստ պայմանավորվածության։
4.2․ Կեցության վճարի վերջնական հաշվարկում ներառվում է իր կողմից ստացված լրացուցիչ ծառայութնունների և/կամ ապրանքների արժեքը, ինչպես նաև վերջինիս կողմից պատճառված վնասի չափը (առկայության դեպքում)։
5․ Վճարման եղանակներ
5.1․ «Կարատ» հյուրանոցը ընդունում է հետևյալ վճարման եղանակները՝
- Կանխիկ
- Բանկային քարտեր (Visa, MasterCard, American Express, КартаМир)
- Բանկային փոխանցում
- Օնլայն վճարում (QR կոդով կամ տեղական վճարային համակարգերով, եթե առկա է)
5.2․ Կեցության և ամրագրման վճարման եղանակների և չեղարկման պայմանների մասին տեղեկատվությունը հյուրին տրամադրվում է ամրագրման պահին։
